Կրեմլում չեն հաստատել ՀՀ այցելելու Պուտինի մտադրությունը

Կրեմլում չեն հաստատել ՀՀ այցելելու Պուտինի մտադրությունը

PanARMENIAN.Net - Կրեմլում չեն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ այցելելու մտադրությունը։ ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Կրեմլում դեռևս հաստատում չկա Պուտնի ՀՀ այցելության վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պուտինը ՀՀ կայցելի պետական այցով։ «Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը»,-ասվում էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ես որևէ հաստատում այդ հարցում չունեմ։ Մեր կողմը դեռևս պաշտոնապես այդ մասին չի խոսել»,-ասել է Ուշակովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք այդպիսի այց նախապատրաստվում է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ուշակովը հավելել է, որ ՌԴ նախագահի շփումները ՀՀ վարչապետ Նիւկոլ Փաշինյանի հետ կատիվ բնույթ են կրում, իսկ ընթացիկ տարում նրանց մի քանի անգամ անձնական հանդիպում են ունեցել և կանոնավոր հեռախոսազրույցներ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---