4,676,836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է 8 սեպտեմբերի 2022 - 15:57 AMT PanARMENIAN.Net - IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ամբողջ գումարը՝ 4,676,836 դրամ, փոխանցվել է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։ Ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարել են նաև հաջորդ շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակվող ամբողջ գումարն ուղղվելու է «4090» հիմնադրամին։ «4090» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից այն հերոսներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտներին, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ «4090» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շատ կարևոր է հիմնադրամի համար հատկապես նոր ուսումնական տարվա սկզբին, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարվա շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է, ու յուրաքանչյուր դրամ էական նշանակություն ունի։ Բացի այդ, մինչ օրս հիմնադրամի հիմնական բարերարները եղել են անհատները, իսկ այս նախաձեռնությունը համագործակցության լավ սինթեզ է, քանի որ կորպորատիվ գործընկերության հետևում կանգնած են հազարավոր մեր հայրենակիցները։ Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթավճարների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացումն է։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այսօր, առավել, քան երբևէ կարևոր է հատկապես կրթության մեջ ներդրում անելը։ «4090 հիմնադրամի» գործունեությունն այս առումով անչափ գնահատելի է, որովհետև այն կրթավճարներ է տրամադրում պատերազմով անցած մարդկանց, որոնց համար կրթությունը հայրենիքում ապրել շարունակելու գրավականն է այս պահին։ Կրթությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից է, բայց «4090-ին» աջակցելը կրկնակի պարտավորեցնող ու հաճելի է, քանի որ հնարավորություն ունենք շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպաններին` չնայած բոլոր դժվարություններին իրենց ապագան մեր երկրի հետ կապելու համար։ Կարևոր է, որ պատերազմի միջով անցած մեր հայրենակիցները կարողանան ստանալ պատշաճ կրթություն և այդ ճանապարհին խոչընդոտների չհանդիպեն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել մոտ 12,000 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։ «Մի դրամի ուժն» արդեն հատել է 95 մլն-ի սահմանը։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |