Իրանի ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի որևէ փոփոխություն անթույլատրելի է

Իրանի ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի որևէ փոփոխություն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մտահոգություն է հայտնել «ՀՀ սահմանամերձ շրջաններում և Ադրբեջանում նոր ռազմական գործողությունների կապակցությամբ»՝ զսպվածության կոչ անելով 2 կողմին։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի որևէ փոփոխություն անթույլատրելի է, գրում է IRNA գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ Իրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ նշելով, որ Թեհրանը կոչ է անում հարգանք դրսևորել «Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ»։

Նա նաև հավելել է, որ Իրանը պատրաստակամ է, ինչպես և նախկինում, օգնություն ցուցաբերել երկու կողմին՝ վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---