Սամվել Կարապետյանը $2 մլն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածներին

Սամվել Կարապետյանը $2 մլն  կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածներին

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածներին, հայտնում են ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։

«Մենք տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - ասել է Կարապետյանը:

«Շատ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Կարևոր է միանշանակ գնահատական տալ այդ գործողություններին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար»,-ասել է Կարապետյանը:

Նա շեշտել է, որ ինչպես նախկինում, այժմ էլ շարունակելու է աջակցել հայ ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականություններից տուժածներին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---