Հայ աշակերտները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում26 սեպտեմբերի 2022 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում, որը սեպտեմբերի 19-25-ն առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադան կազմակերպել էր Ուկրաինան: Դրան մասնակցել է 32 երկրի 172 մասնակից (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս)։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակցով: Թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։ Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել պաշտոնական 4 մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով Հայաստանի թիմը ներկայացրել է նույնքան ոչ պաշտոնական մասնակիցներ։ Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ ՀՀ-ն ներկայացնող մասնակիցներն արժանացել են 7 մեդալի (1 ոսկի՝ « Քվանտ» վարժարանից՝ Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ՝ «Քվանտ» վարժարանից՝ Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ՝ «Ուսում» դպրոցից՝ Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․)։ 2021-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |