Չալաբյան․ Հնդկաստանի հետ գործարքը դիվերսիֆիկացնում է ՀՀ զենքի մատակարարումների աշխարհագրությունը29 սեպտեմբերի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով հնդկական մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՀՀ-ն զենք է և զինամթերք է գնել Հնդկաստանինց, նշել է, որ այս գործարքը կարևոր է և դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսնբուքյան իր էջում։ «Հնդկական մամուլի տվյալներով, Հնդկաստանի կառավարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին մոտ 250 մլն դոլարի սպառազինություն մատակարարել Հայաստանին, որի ամենակարևոր մասը համազարկային կրակի Pinaka կայաններն են, և դրանց հրթիռները։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 18 այդպիսի կայանի (մեկ հրթիռա-հրետանային գնդի համարժեք) և նրանց օժանդակ սարքավորման մասին։ Այս կայանները կրակում են 214 մմ կալիբրի հրթիռներ, ունեն 45-60 կմ կրակային հեռավորություն, 12 հրթիռ մեկ համազարկում, և իրենց տեխնիկական տվյալներով, համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին, իսկ որոշ բնութագրերով գերազանցում են նրանց։ Կայաններն արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել։ Նախկինում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման Swathi արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս համազարկային կայանների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։ Այս գործարքը ոչ միայն կարևոր է հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։ Չալաբյանը, ողջունելով բանակը սպառազինելու այս «կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը», ակնկալում է բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը («Սմերչ», «Իսկանդեր», «ՍՈւ-30»), և «մոտ ժամանակներում արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածք ներխուժած թշնամական հրոսակներին»։ Հնդկական The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |