Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն ամենախոշոր նախագիծն է, որը Հայաստանը երբեւէ իրագործել է Իրանի հետ համատեղ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը վաղուց պետք է իրականացված լիներ: Դա շատ լուրջ նախագիծ է, որը թույլ կտա վերականգնել «Մեծ Մետաքսե ճանապարհը» եւ Հայաստանին կօգնի դուրս գալու մեկուսացումից»,- նկատել է Ասատրյանը: Իրանագետի խոսքով, երկաթուղու շինարարությունը աշխարհագրական տեսակետից հեշտ խնդիր չէ, սակայն նրա իրագործումը հնարավոր է մոտակա տարիների ընթացքում: «Այդ երկաթուղու կառուցման մասին պայմանավորվածությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, եւ Հայաստանի ու Իրանի իշխանությունները պետք է հետեւողական լինեն դրա իրականացման գործում»,- ընդգծել է Գառնիկ Ասատրյանը:



Ապրիլի 3-ին Երեւանում կայացել է Հայաստանի ու Իրանի միջեւ երկաթուղային ուղղակի հաղորդակցության շինարարության մասին փոխըմբռնման վերաբերյալ Հուշագրի նախագծի ստորագրումը: Երկաթուղային ճանապարհի երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ կանցնի Իրանի, իսկ 410 կմ` Հայաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին պատրաստ կլինի 5 տարի հետո:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---