Ըստ Sabah-ի՝ Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի Պրահայի գագաթնաժողովում

Ըստ Sabah-ի՝ Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի Պրահայի գագաթնաժողովում

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանամետ Sabah լրատվամիջոցը, որը «Էրդողանի խոսափողը» լինելու համբավ ունի, գրել է, որ Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի՝ կապված Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս հանդիպումները տեղի ունենան ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում և Հայաստանում, գրում է Ermenihaber-ը։

Ակնկալվում է, որ Էրդողանը նաև կխոսի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հարցերի շուրջ:

Ըստ Sabah-ի՝ սպասվում է, որ Էրդողանի օրակարգում կլինի նաև «Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ կյանքի կոչելու հարցը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպման հնարավորությունը, սակայն այն հաստատված չէ։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ չի կարող ասել՝ հանդիպումը կկայանա, թե ոչ։ «Եվ թուրքական, և հայկական կողմը չեն բացառել հանդիպման հնարավորությունը, բայց դա նշանակում է, որ հանդիպումը կարող է կայանալ, բայց պարտադիր չէ, որ կայանա»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---