ԵԽ պատգամավոր․ Կովկասում կա ագրեսոր՝ Ադրբեջանը, և նրա կողմից հարձակման ենթարկված Հայաստանը![]() 6 հոկտեմբերի 2022 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր, ֆրանսիացի քաղաքական գործիչ Էմանուել Մորելը, անդրադառնալով ՀՀ դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 13-15-ի ագրեսիային ասել է, որ Կովկասում կա ագրեսոր՝ Ադրբեջանը, և հարձակման ենթարկված Հայաստանը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում և մի հատված հրապարակել իր ելույթից։ «Կովկասում կա ագրեսոր՝ Ադրբեջանը, և վերջինիս կողմից հարձակման ենթարկված Հայաստանը։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը նոր գազային համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ, շփոթված է։ Բայց մենք չպետք է երկյուղենք ի դեմս այս աղաղակող ագրեսիայի և հարակից պատերազմական հանցագործությունների»,-ասվում է գրառման մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |