Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների քննարկումը

Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների քննարկումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումները, հայտնում է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն դրական քայլերի համար, որ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, ներառյալ ԱԳ նախարարների և ղեկավարների միջև վերջին ուղիղ բանակցությունները:

Պետքարտուղարը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերու ազատ արձակումը և հորդորել Ալիևին շարունակել ժամանակային և չափելի քայլերը՝ նպաստելու համար խաղաղ գործընթացին։

Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերում:

«Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը, ինչպես նաև երկուստեք հրադադարի ռեժիմը պահպանումն ու բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, որը միակ ուղին է դեպի կայուն խաղաղություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ին հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճակատագրին այն պայմաններում, երբ Պրահայի քառակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար ՀՀ-ն որևէ ռեսուրս չունի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունն է, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---