Կլաար․ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի թափանցիկ և ներառական ձևով

Կլաար․ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի թափանցիկ և ներառական ձևով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրախորհրդարանի պաշտպանության կոմիտեի նիստում իր ելույթում հայտարարել, է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի թափանցիկ և ներառական ձևով, որպեսզի Հայաստանը և Ղարաբաղի հայերը զգան, որ այդ պայմանավորվածություններն ապահովում են իրենց անվտանգությունը այնտեղ, որտեղ իրենք ապրում են։

‌Կլաարը նշել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է ծայրահեղ վտանգավոր մնալ և որ ԵՄ-ն պետք է օգնի Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ բարգավաճ Հարավային Կովկաս կլառուցելու համար, հայտնում է Bagramyan26 Տելեգրամ ալիքը։

«Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք օգնել նրանց արդար խաղաղության հասնել, որը տեղերում մարդկանց կողմից կընկալվի որպես արդար»,- ասել է Կլաարը։

Անդրադառնալով ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ Կլաարն ասել է, որ ԵՄ անդամ բոլոր պետությունները պետք է հավանություն տան առաքելության մասին որոշմանը, որը քննարկվելու է քաղաքականության և անվտանգության կոմիտեում։

«ՀՀ-ն այսօր բախվել է իր ինքնիշխան տարածք ներխուժման հետ, քաղաքացիական ենթակառուցվածքներ են քանդվել»,- ասել է նա:

Նշվել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման մեծագույն կողմնակիցներից է։

«1990-ականների պատերազմից հետո մի քանի հազար մարդ է անհետ կորել, մեծամասամբ ադրբեջանցիներ, նաև հարյուրավոր հայեր։ Շատ ընտանիքներ մինչ օրս որոնում են իրենց մերձավորներին։ Այդ հարցը պետք է լուծել։

Վերջին մարտերից հետո մի քանի շոկային տեսանյութեր հրապարակվեցին, որոնք բոլոր հետաքննության կարիք ունեն։ Հուսով ենք, որ Ադրբեջանի իշխանություններն ուսումնասիրում են դրանք ամենայն լրջությամբ»,- ասել է Կլաարը։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է նաև, որ Մինսկի խումբն օրինական գոյություն ունի և, թեև Ադրբեջանն ակտուալ չի համարում այդ ձևաչափը, կարևոր է, որ միջազգային հանրությունն օգնում է ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության հասնելու ճանապարհին։

Նա նշել է նաև, որ ՌԴ հետ կան կապի որոշակի կանալներ, սակայն պատերամն Ուկրաինայում շատ է դժվարացրել ՌԴ հետ աշխատանքը։

«Մենք տեսել ենք հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում։ Դա չպետք է տեղի ունենար, դա չի կարող արդարացում ունենալ։ Նախկին գրավյալ տարածքներում եղել են ադրբեջանական գերեզմանոցների ավերումներ։ Դա իրավունք չի տալիս ոչնչացնելու հայկական ժառանգությունը։

Նախիջևանի և Ադրբեջանի մնացածա մասի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ բոլորի համար պարզ կլինիւ, որ այդ ճանապարհներն անցնում են Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Ահա ինչ է համաձայնեցվել այստեղ ղեկավարների հանդիպմանը»,-ասել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---