Ռայիսին Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, Իրանի և ՀՀ տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն

Ռայիսին Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, Իրանի և ՀՀ տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Աստանայում CICA համաժողովի անդամ երկրների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն։

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը (CICA) կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար:

Նա ընդգծել է, որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին, ինչպես նաև մերժել է տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայությունը որևէ անվան տակ, հայտնում է ParsToday-ը։

«Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» գագաթնաժողովը մեկնարել է հոկտեմբերի 13-ին Ղազախստանի նախագահի նախագահությամբ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և անդամ երկրների 10 այլ ղեկավարների ներկայությամբ: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---