Interfax. Ղրիմում կամրջի պայթեցման գործով 3 հայ է կալանավորվել

Interfax. Ղրիմում կամրջի պայթեցման գործով 3 հայ է կալանավորվել

PanARMENIAN.Net - Ղրիմում կամրջի պայթեցման գործով Սիմֆերոպոլի դատարանը քրգործով անցնող 5 անձի է կալանավորել, որոնցից 3-ը հայ են՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը և Արթուր Թերջանյանը, հայտնում է Interfax.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։

Արթուր Թերջանյանի ձերբակալության մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։ Նա ՀՀ քաղաքացի է։

Կալանավորվել են նաև Ռոման Սոլոմկոն և Վլադիմիր Զլոբան։

«Կասկածյալների հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մինչև դեկտեմբերի 8-ը»,- ասել է աղբյուրը։

Գործով անցնող 2 անձի փաստաբանները հաստատել են կալանավորման փաստը՝ հրաժարվելով մեկնաբանել գործի մանրամասները;

Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել է, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականգնվել է։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին հայտնի է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։

ՀՀ ՊԵԿ-ն իր հերթին հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել և ներկայացրել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---