Ալիև․ Ֆրանսիան այլևս չի կարող որևէ դեր ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործում

Ալիև․ Ֆրանսիան այլևս չի կարող որևէ դեր ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում «դատապարտել և մերժել է» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, որում վերջինս մեղադրել էր Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Նա նաև ասել է, որ Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքի պայմաններում Փարիզն «այլևս չի կարող որևէ դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում», գրում է ՏԱՍՍ-ն ադրբեջանական ԱզերԹաջի վրա հղումով։

«Պրահայի հանդիպումից ընդամենը մեկ ամիս անց Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններով։ Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ հրահրելու մեջ, դրանով իսկ մանիպուլացիայի ենթարկելով փաստերը և փորձելով մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը»,- ասել է Ալիևը:

Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին ՀՀ և Ադրբեջանի միջև վերջին բախումները «նպատակաուղղված հրահրելու մեջ՝ ապակայունացնելու համար իրավիճակը Կովկասում և դրա սահմաններից դուրս»։ «Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարում... 5000 ռուս զինվոր է տեղակայված սահմանին, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնո՞ւմ եք` ինչ է կատարվում։ Սա իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որն ուզում է խառնաշփոթ իրավիճակ ստեղծել Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---