ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան, որը երկրում կլինի հոկտեմբերի 21-27-ը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Խումբը ՀՀ կժամանի Երևանի հրավերով։

Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։

Տեխնիկական խումբը բաղկացած կլինի միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից։ Խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հայտնել էր, որ Երևանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահման դիտորդներ գործուղելու խնարդնքով։

ՀՀ-ում է գտնվում ԵՄ տեխնիկական խումբը, որին հաջորդելու է ԵՄ դիտորդական առաքելությունը, բաղկացած 40 հոգուց, որը կտեղակայվի ՀՀ կողմից Ադրբեջանի հետ սահմանին և ՀՀ-ում կմնա 2 ամիս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---