RT. ԱՄՆ-ն մտադիր է մոտ $25 մլն հատկացնել ՀՀ-ի տնտեսական զարգացմանը

RT. ԱՄՆ-ն մտադիր է մոտ $25 մլն հատկացնել ՀՀ-ի տնտեսական զարգացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նոր ծրագիր նախաձեռնել, որի բյուջեն կարող է մինչև 25 մլն դոլար կազմել։ Գործակալությունը մասնագետների է հավաքագրում, որոնք կզբաղվեն նախագծի իրագործմամբ, հայտնում է RT-ն։

Ծրագիրը կոչվում է «Տնտեսական հիմք` կայուն Հայաստանի համար» և միտված է ամրապնդելու ՀՀ տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական աճի անկման շրջաններում շահույթ ստանալու կարողությունը, ասվում է հիմնավորման մեջ։

Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար։ Նշվում է, որ կապալառուները համագործակցելու են ՀՀ պետմարմինների, այդ թվում` Էկոնոմիկայի նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ։

USAID-ում նշել են, որ վերջին տարիներին Հայաստանը մի քանի ճգնաժամի միջով է անցել, այդ թվում կորոնավիրուսի պանդեմիայի, և որ 2021-ի հարաբերական մեծ տնտեսական աճից հետո երկրի էկոնոմիկայի համար «նոր ցնցում էին» արևմտյան պատժամիջոցները ՌԴ դեմ։

ԱՄՆ մասնագետները կարծում են, որ այլ ցնցումները, օրինակ պատերազմն Ուկրաինայում, կարող են նոր դժվարությունների պատճառ դառնալ, ուստի ծրագրի խնդիրներից մեկը լինելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը և մասնավոր հատվածին՝ այդ ցնցումները հաղթահարելու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ USAID-ն մտադիր է նպաստել «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ամբողջականության ամրապնդմանը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---