Ըստ Սիմոնյանի՝ Փաշինյանը Սոչի կմեկնի հոկտեմբերի 31-ին

Ըստ Սիմոնյանի՝ Փաշինյանը Սոչի կմեկնի հոկտեմբերի 31-ին

PanARMENIAN.Net - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի։

Հարցին, թե հանդիպում տեղի ունենալո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանել է․ «Ենթադրում եմ, որ այո», հայտնում է Panorama.am-ը։

Նա նաև ասել է, որ սեղանին դրված որևէ փաստաթուղթ չկա։

«Որևէ փաստաթուղթ, որը դրված է սեղանի վրա, այսօր գոյություն չունի։ Կան հարյուրավոր առաջարկներ, հարյուրավոր տարբերակներ, կարծիքներ, պատկերացումներ»,-ասել է նա։

Հարցին՝ արևմտյա՞ն, թե ռուսական առաջարկներ են, նա պատասխանել է. «Գիտեք ինչ, կան բոլոր տեսակի առաջարկներ։ Նույնիսկ նույն մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում, տարբեր պատկերացումներ կան, բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին Հայաստանի վարչապետը բազմիցս խոսել է»։

Ինչ վերաբերում է մինչև տարվերեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին հայտարարություններին, ապա ԱԺ նախագահն ասել է, որ «մինչև տարվա վերջ» արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետևանք չէ, վերջնաժամկետ է, ու երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն։

«Ես էլ եմ ցանկանում հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ անգամ նշեմ, շահարկումների թեմա չդառնա, Հայաստանի 29,800 քկմ-ն մեզ համար երբեք քննարկման առարկա չի կարող լինել։ Հնարավորինս արագ, ըստ իս, պետք է կնքվի խաղաղության պայմանագիրը։ Բոլոր այն տարածքները, որոնք միջանզայանորեն ճանաչված ՀՀ տարածք է, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն, դա մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ առաջին կետն է»,- ասել է Սիմոնյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, անցկացման օրվա և վայրի մասին Կրեմլը կհայտնի ավելի ուշ։ Ավելի վաղ ռուսական «Վեդոմոստին» իր աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին, Մոսկվայում կամ Սոչիում։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է ՀՀ մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---