Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լրացուցիչ կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի վերջի նիստում

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լրացուցիչ կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի վերջի նիստում

PanARMENIAN.Net - ՀՀ նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը ևս մեկ անգամ կքննարկվի նոյեմբերի վերջին կայանալիք նիստում։

«Որոշակի տեսլական կա առաջիկա մի քանի շաբաթների համար՝ թե այս հարցը հետագայում ինչպես կդիտարկվի․․․ Կայանալու է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը եկել են այն ընկալման, որ հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերի վերջում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամբրազևիչը նշել է, որ նիստում «շատ լուրջ և անկեղծ քննարկվել է իրավիճակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած առաքելության արդյունքներով, որն աշխատել է հայ-ադրբեջանական սահմանի գոտում»։

«Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողացան քննարկել մեր կազմակերպության հեռանկարային արձագանքը այդ հարցերին»,-ասել է նա։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի։ «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---