Պետդեպ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նոր հանդիպման մասին՝ դրական է 9 նոյեմբերի 2022 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը դրական է գնահատել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից համատեղ հայտարարության համաձայնեցումը։ Նա հավելել է, որ նրանք պայմանավորվել են ակտիվացնել բանակցություններն ու նոր հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթներին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են համատեղ հայտարարությունը, ինչը շատ դրական ազդակ է։ Դա նշանակում է, որ երկրները կարող են պայմանավորվել ոչ միայն համատեղ հայտարարության հարցում, այլ նաև՝ ըստ էության»,-ասել է Փրայսը։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |