Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չարլզ 3-րդին՝ ծննդյան օրվա առթիվ14 նոյեմբերի 2022 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին՝ ծննդյան օրվա առթիվ: «Ձերդ Մեծություն, Ինձ համար մեծ պատիվ է իմ ջերմ բարեմաղթանքն ու շնորհավորանքը հղել Ձերդ Մեծությանը՝ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ նաև իմ հարգանքն արտահայտել Ձեզ բնապահպանական խնդիրների նկատմամբ Ձեր երկարամյա և անմնացորդ հանձնառության համար: Ձերդ Մեծության առաջնորդությունը և գլոբալ ազդեցությունն անփոխարինելի են, քանի որ մենք պայքարում ենք այդ սրացող ճգնաժամին կայուն և ոչ ժամանակավրեպ լուծումներ գտնելու համար: 2013 թվականին Դուք այցելեցիք Հայաստան՝ իմ հայրենիք՝ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի հյուր և աջակից: Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար: Իմ համերկրացիները հարգանքով են հիշում Ձերդ Մեծության հետ փոխշփումները։ 2015-ին, Հայաստան այցից երկու տարի անց, Դուք հայ ազգին մնայուն նվիրվածության ևս մեկ օրինակ ցույց տվեցիք՝ Վեսթմինսթերյան աբբայությունում մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Իսկ 2020 թվականին Ձերդ Մեծությունն այցելեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և անդրադարձավ երկուհազարամյա հայ քրիստոնեական հավատքին։ Հայ ազգը խորին երախտագիտություն է տածում Ձերդ Մեծության նկատմամբ։ Հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն: Պատրաստ եմ աջակցել այդ հարաբերությունները և շփումներն ամրապնդելու համար, որոնք կապում են մեր ժողովուրդներին և համագործակցությունը դարձնում են ավելի արդյունավետ: Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն և հաջողություններ»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |