Դոնֆրիդ․ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա![]() 17 նոյեմբերի 2022 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» վերտառությամբ լսումներին, որոնք նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որպես պատասխանող կողմ հանդես եկող Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդն ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար պատմական հնարավորություն կա։ «Մենք ականատես ենք եղել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այսօր երկու երկրից էլ լսում ենք, որ առկա է պատմական հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղությանը հասնելու համար»,- ասել է Դոնֆրիդը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Փոխպետքարտուղար Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ, իսկ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի ամերիկյան օժանդակությունը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից: «Մենք ապահովում ենք ոչ մահաբեր սահմանային անվտանգություն, որը նշանակալի արդյունքներ է տվել Իրանից եկող վերազգային սպառնալիքներին հակազդելու և դեպի Հարավային Կովկաս և Եվրոպա մաքսանենգության ճանապարհները խափանելու համար»,- ասել է նա: ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։ «Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են։ Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի, կին հայ զինվորներին բռնության ենթարկելու տեսանյութերը ճշտելու համար։ Մենք ոչինչ չենք արել»,- ասել է սենատոր Մենենդեսը։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |