Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի Սեյրան Օհանյանի գործով քննությունը

Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի Սեյրան Օհանյանի գործով քննությունը

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք՝ 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում և ամառանոց Սևանի ափին:

Նշվում է, որ բռնագանձման են ենթակա նաև մոտ 1 մլրդ դրամական միջոցներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Ապրիլի 27-ին ներկայացված հայցադիմումի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 092 538 513 դրամ։ Նույն օրը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, հասարակական նշանակության որևէ օբյեկտի չի տիրապետում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---