IDBank-ի քարտապաններն արդեն կարող են վճարել Apple Pay-ով

IDBank-ի քարտապաններն արդեն կարող են վճարել Apple Pay-ով

PanARMENIAN.Net - IDBank-ի քարտապաններն այսուհետ ունեն հնարավորություն կատարելու վճարումներ Apple Pay-ով։

Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում՝ iPhone, Apple Watch, Mac սարքերում։ Apple Pay-ը փոխարինում է ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում քարտի տվյալները և չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ շփումներից։

Apple Pay-ի հետ IDBank-ի քարտերով վճարումներն էլ ավելի արագ ու անվտանգ են դառնում։ Իսկ ի՞նչ է պետք անել Apple Pay-ով վճարում կատարելու համար։ Նախ՝ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Wallet հավելված․ այն արդեն իսկ առկա է քո iPhone-ի մեջ, և ստիպված չես լինի լրացուցիչ հավելված ներբեռնել։

Այնուհետև հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա։ Սեղմել «Շարունակել», ապա սկանավորել IDBank-ի քարտը կամ մուտքագրել քարտի տվյալները ձեռքով՝ ավելացնելով IDBank-ի քարտը։

IDBank-ի քարտը Apple Pay-ին կցելու ևս մեկ՝ ավելի արագ տարբերակ կա։ Պարզապես պետք է մուտք գործել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրել անհրաժեշտ քարտը, ներքևի հատվածից սեղմել «Ավելացնել Apple Wallet-ում» կոճակը։ Քարտի տվյալները ևս մեկ անգամ ստուգելուց հետո պետք է համաձայնվել պայմաններին։ Համակարգը կստուգի քարտը՝ ուղարկելով նույնականացման կոդ։ Մուտքագրել կոդը, և վերջ․ պատրաստ է։ IDBank-ի քարտը հաջողությամբ կցված է Apple Pay-ին։

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը պետք է հաստատվի քո Face ID-ով կամ Touch ID-ով՝ կախված սարքի մոդելից։ Kախված քարտի տեսակից, վճարման գումարի չափից և կոնկրետ POS տերմինալից, որոշ դեպքերում վճարում կատարելիս հնարավոր է առաջանա նաև քարտիդ PIN-կոդը POS տերմինալի վրա մուտքագրելու անհրաժեշտություն։ Դե իսկ քայլերի մանրամասն նկարագրությունը և Apple Watch-ով վճարման ձևը կարeli 1 տեսնել բանկի կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---