Պուտինի խոսնակ․ Ոչ ոք չի փորձում ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը պայմանավորել տարվա ավարտով

Պուտինի խոսնակ․ Ոչ ոք չի փորձում ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը պայմանավորել տարվա ավարտով

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Երևանում կայացած գագաթնաժողովից հետո ճեպազրույցում ասել է, որ բանակցություններում քննարկված հարցերի թվում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։

Խոսնակն ասել է, որ ոչ ոք չի փորձում պայմանագրի ստորագրումը պայմանավորել տարվա ավարտով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գլխավորն այն է, որ այն ստորագրվի․․․ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, բոլորը պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ առանց միմյանց հետ մրցելու»,– ասել է Պեսկովը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---