Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին

Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին

PanARMENIAN.Net - Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին՝ բարձրաձայնելով նրանց ինքնորոշման կամքի հարցը, գրում է «Առավոտը»։

«Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրության կողմից լսվեն և լուրջ ընդունվեն ինքնորոշման իրենց կոչերը։ Հիշենք, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի կարևորագույն հիմունքներից մեկն է պետությունների հավասար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ: Ինքնորոշման հիմնարար իրավունքը չպետք է դառնա հերթական իրավաբանական ֆիկցիա. փոխարենը, այն պետք է ընկալվի որպես կայուն միջազգային խաղաղության և անվտանգության կարևոր տարր:

Ավելին, ինքնության խմբերը պաշտպանելու միջազգային հանրության պատասխանատվությունը հիմնարար նորմ է, որը պետք է կիրառվի այս դեպքում, երբ աշխարհը հազվագյուտ հնարավորություն ունի կանխելու ցեղասպանությունը, նախքան կսկսվեն զանգվածային սպանությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը «կուսումնասիրի Արցախում առկա խնդիրները՝ նպատակ ունենալով հաստատել արդար արդյունք և կայուն խաղաղություն»:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանին ուժ կիրառի հայկական տարածքի պահանջատիրության համար, և միջազգային հանրությունը պետք է հստակ ցույց տա, որ նա եռանդորեն պաշտպանելու է հայկական կյանքը ընդդեմ 1915թ. ցեղասպանության վերսկսման»,- ասվում է հայտարարության մեջ:

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանության կապակցությամ ` անվանելով այն «ըստ էության ցեղասպանային»: Ինստիտուտը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ հռետորաբանությունը՝ խուսափելու համար «հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունից»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---