Արցախի ԱԽ քարտուղարը մասնակցել է ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների հանդիպմանը` բարձրաձայնելով արցախյան կողմի մտահոգությունները

Արցախի ԱԽ քարտուղարը մասնակցել է ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների հանդիպմանը` բարձրաձայնելով արցախյան կողմի մտահոգությունները

PanARMENIAN.Net - Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում ադրբեջանցիների հետ հանդիպմանը՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող, հայտնում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները։

Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները:

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»,-ասվում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---