Զախարովա․ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից

Զախարովա․ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բրյուսելն ամեն կերպ ցանկանում է մխրճվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, ուղղակի իր ներկայությունը հողի վրա ամրացնելու և «վերջին հաշվով՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով»։

«Դա նրանց երազանքն է»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Եվրամիության ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով «հետապնդում է բացառապես սեփական կոնյուկտուրային շահերը»,-

«Երբ որ և եթե որոշում կայացվի, Հայաստանում՝ հայկական կողմից Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ դիտորդական առաքելության երկարացման մասին, այն ժամանակ կմեկնաբանենք այդ սյուժեն լրացուցիչ, իսկ հիմա ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ ղեկավարվում է բացառապես սեփական կոնյուկտուրային շահերով»,-ասել է դիվանագետը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։ Այդ մասին նախարարը խոսել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու տարբեր երկրների պատրաստակամությունը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---