Գոնչար․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է կայանալ մոտակա ամիսներին

Գոնչար․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է կայանալ մոտակա ամիսներին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի գծով «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտակա ամիսներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Այժմ շարունակվում են մշակվել «3+3» ձևաչափով երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրվածությունից՝ հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,– ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, ՌԴ-ն վստահ է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է և բխում է մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից։

«Հիշեցնեմ, որ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր հանդիպման ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ու հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա»,-ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռևս հունիսին էր ասել, որ Հարավային Կովկասի գծով «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։

«3+3» ձևաչափում նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությունը, սակայն, Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի այդ ձևաչափի աշխատանքներին և չի մասնակցել առաջին հանդիպմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---