Վարդանյան. Արցախի գազամատակարարումը վերականգնվել է16 դեկտեմբերի 2022 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է։ Նա ընդգծել է, որ դա արվել է առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջման հայկական կողմից։ Նա դա հաղթանակ է համարել։ Վարդանյանը նաև հայտնել է, որ իր տեղեկություններով` դեկտեմբերի 16-ի ընթացքում բացվելու է նաև Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը։ Նա շեշտել է, որ դա ադրբեջանական կողմի որոշումն է և դա արվել է միջազգային ճնշման տակ։ Վարդանյանն այս առումով հիշատակել է ՄԻԵԴ որոշումը, որով Ադրբեջանին ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբերի 19-ը՝ Լաչինի միջանցքը բացելու համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տարբեր ձևերով և տարբեր հարթակներում բարձրացրել են Արցախի խնդիրները։ Վարդանյանը նաև ասել է, որ այս իրավիճակից պետք է դասեր քաղել, քանի որ Ադրբեջանը չի հանգստնալաու և շարունակելու է տարբեր ճնշումները Արցախի հանդեպ։ Վարդանյանը նաև հայտարարել է Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ին 15։00-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ կոչ անելով բոլորին մասնակցել և ցուցադրել ժողովրդի միասնությունը։ Ավելի ուշ «Արցախգազը» ևս տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան |