Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման հարցով վարչական վարույթ կա

Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման հարցով վարչական վարույթ կա

PanARMENIAN.Net - Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել։ Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ, հայտնում է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:

Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

Հանձնաժողովը հորդորում է «անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների» վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակել է այն պաշտոնյաների անունները, որոնք այս օրերին թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ։ Նա որպես օրինակ բերել է Ծովատեղ համայնքը, որտեղ երկու օր է` հաց չկար, և որի ղեկավարը՝ Սամվել Աբրահամյանն անտարբերություն է ցուցաբերել, ինչի հետևանքով հարցը չի լուծվել։ Նա նաև ասել է, որ կան անհատ մարդիկ, որոնք ձգտում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---