Գերմանիայի ՄԻՊ․ Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի հնարավորինս շուտ

Գերմանիայի ՄԻՊ․ Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի հնարավորինս շուտ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Լուիզա Ամտսբերգը հայտարարել է, որ ազատ տեղաշարժն ու երթևեկությունը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի հնարավորինս շուտ։ Հակառակ դեպքում աճում է հումանիտար լուրջ հետևանքների ռիսկը Լեռնային Ղարևաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Ուշադրության կենտրոնում պետք է լինեն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը և խաղաղ բանակցությունները»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---