ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վեցերորդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը, հայտնում է Արմենպրեսը։

Քլարկը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի, մասնավորապես տարեցների ու երեխաների կյանքը սպառնալիքի տակ է, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք՝ ապահովելու խաղաղությունն ու Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության»։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---