Զաս․ ՀԱՊԿ դիտորդներին ՀՀ գործուղելու առաջարկն ուժի մեջ է

Զաս․ ՀԱՊԿ դիտորդներին ՀՀ գործուղելու առաջարկն ուժի մեջ է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին փաստաթուղթը լրամշակումից հետո կստորագրվի։

«Եթե ՀՀ-ն անհրաժեշտ համարի որոշում կայացնել միջոցների ամբողջական փաթեթի մասով, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված 6 կետից, կամ առանձին կետերով, այդ թվում առաքելության գործուղման մասով, դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքում պատրաստավել էր ՀՀ-ին աջակցության համատեղ միջոցների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը քննարկվեց նոյեմբերի 23-ին՝ Երևանում կայացած Խորհրդի նիստում։ Ես կցանկանայի, որ համապատասխան լրամշակումից հետո այդ որոշումն ու ՀԱՊԿ ԱԳՆԽ հայտարարությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի մասին հայտարարությունը, համապատասխան լրամշակումից հետո, ընդունվեին»,-ասել է Զասը։

Նա նաև ասել է, թե ՀԱՊԿ-ը «չի պատրաստվում երես թեքել Հայաստանից»։

«Հայաստանից հեռանալու ՀԱՊԿ-ի մտադրության կամ երես թեքելու մասին՝ իհարկե, ոչ»,-ասել է նա։

Նա նշել է, որ 2022-ին անդամ պետությունների ղեկավարները 3 անգամ հավաքվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկման համար։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---