Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի դիմումը

Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի դիմումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է՝ բավարարելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը։

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բավարարել է 1968թ․ մայիսի 25-ին Հայաստանում ծնված Ռուբեն Կառլենի Վարդանյանի դիմումը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու մասին»,-ասվում է հրամանագրում։

Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և համապատասխան դիմում ներկայացնելու մասին մինչև Արցախի պետնախարար դառնալը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---