Լավրով․ ՌԴ-ն չի հանել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը

Լավրով․ ՌԴ-ն չի հանել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ՌԴ-ն չի հանում օրակարգից ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարավել է գալ խորհրդակցությունների։

«Ես կարծում եմ, որ հանդիպումը շատ ու շատ օգտակար կլիներ։ Մենք ունենք ընդհանուր ընկալում, որ չենք հանում օրակարգից նաև եռակողմ շփումները մեր հայ գործընկերոջ հետ և հաստատել ենք պատրաստակամությունը՝ ընդունելու մեր բարեկամներին Մոսկվայում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը հավելել է, որ խաղաղության պայմանագրի թեման մշտական ուշադրություն է պահանջում՝ «որքան հաճախ մենք նպաստենք բանակցային գործընթացի առաջմղմանը, այնքան շուտ կլուծվեն բոլոր այն հարցերը, որոնք հիմա մտահոգություն են առաջացնում հողի վրա»։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր մոտ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---