ՀՅԴ-ն երթ է արել դեպի կառավարության շենք

ՀՅԴ-ն երթ է արել դեպի կառավարության շենք

PanARMENIAN.Net - ՀՅԴ երիտասարդական թևը քայլերթ է կազմակերպել դեպի կառավարության շենք։ «Իրական մեղավորը» խորագրով երթը մեկնարկել է Մատենադարանից։

Մասնակիցները կրում էին «Ցույց տանք աշխարհին, որ հայն ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է» գրություններով պաստառներ, հայտնում է Panorama.am-ը։

«Այսօրվա հավաքի նպատակն է նախ ցույց տալ, որ եղել ենք, կանք ու կլինենք Արցախի կողքին, Արցախի ժողովրդի, նրա ինքնորոշման կողքին, արցախահայության կողքին, որն ամուր կանգնած է իր հողում ու ոչ մի վայրկյան նահանջի մասին չի մտածում»,-ասել է դաշնակցական երիտասարդ Սևակ Նազարյանը։

Նա նշել է, որ Լաչինի միջանցքը փակելուց ի վեր քաղաքացիներ, առանձին խմբեր օրեր շարունակ բողոքի գործողություններ են իրականացրել տարբեր երկրների դեսպանատների դիմաց՝ կոչերով, բողոքներով ցանկանալով միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի խնդրին։

«Այս գործողությունները եղել են տեղին, ժամանակին, հուսով եմ՝ ինչ-որ չափ նաև արդյունավետ։ Բայց այսօր այստեղ ենք՝ մեղավորության սլաքն ուղղելու դեպի Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանությանը, որովհետև այս իշխանությունն է պատասխանատու արցախահայության իրավունքների ապահովման համար՝ որպես ՀՀ մոտ 120,000 մեր հայրենակիցների։ Այս իշխանությունն է մեղավոր, որ Արցախը, Հայաստանը, հայ մարդը այսօր հայտնվել են այսպիսի ծանր իրավիճակում»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---