Լավրով․ Երևանն ու Բաքուն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը

Լավրով․ Երևանն ու Բաքուն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և դրանում ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ասել է, որ Երևանն ու Բաքուն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա սեգոդնյաին» տված հարցազրույցում։

«Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խախաղություն պայմանագրի բովանդակությունը»,-ասել է նա։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ, ամեն կերպ աջակցում է գործընթացին։

«ՌԴ-ն ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- ասել է Լավրովը։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---