Հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը

Հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը՝ դառնալով 75,000 դրամ։ Ուժի մեջ է մտել նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ էր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշել է, որ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը հանգեցնելու է մասնավոր և պետական ոլորտի աշխատողների` միջինում 30 տոկոսի աշխատավարձերի բարձրացման, հայտնում է Արմենպրեսը։

«Մասնավորապես, միայն պետական համակարգում բարձրանալու է աշխատողների մոտ 28.5 տոկոսի, իսկ մասնավոր հատվածում մոտ 31.5 տոկոսի աշխատավարձը: Այսինքն՝ նրանք, որոնք ստանում են աշխատավարձ 68 հազարից մինչև 75 հազարի չափով, ապա իրենց մոտ աշխատավարձի չափը բարձրանում է: Խոսքն այն անձանց մասին է, որոնք աշխատում են մեկ դրույքով: Դրանից բացի, եթե քաղաքացին մինչև բարձրացումը ստանում էր, ասենք, 75 հազար կամ 76 հազար դրամ, իրենից մի փոքր ցածր հաստիքով մեկ ուրիշ աշխատող՝ 72 հազար դրամ, ապա հիմա` բարձրացումից հետո, նրանց աշխատավարձերը գրեթե հավասարվում են: Եվ որպեսզի չպահպանվի այդ հավասարությունն, անհրաժեշտություն է առաջանալու 75 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի աշխատավարձը ևս ավելացնել»,-ասել է Սարգսյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավելանում է նաև նվազագույն ժամային աշխատավարձը: Նրանք, ովքեր աշխատում են ժամով կամ գործավարձով և իրենց աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ժամայինով, ապա 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվում են նոր չափեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---