Արցախում դիզվառելիքի պակաս կա․ Գյուղաշխատանքները կանգնած են

Արցախում դիզվառելիքի պակաս կա․ Գյուղաշխատանքները կանգնած են

PanARMENIAN.Net - Արցախում դիզվառելիքի խնդիր կա, գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ կանգնած են: Այդ մասին «Առաջին լրատվականի» եթերում ասել է ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանը:

Սաֆարյանն ասել է, որ թեև տոնական օրերով պայմանավորված Արցախում այս պահին հացի ու մսի խնդիր չկա, բայց բանջարեղենի, մրգի ու ձավարեղենի որոշակի պակաս կա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---