Հատուկ հերթապահության ընթացքում առգրավվել է 1200 կգ սիգ

Հատուկ հերթապահության ընթացքում առգրավվել է 1200 կգ սիգ

PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։

Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, մոտ 1200 կգ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավելի ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում՝ 1 ռետինե նավակ։

Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---