2022-ին ՀՀ է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ![]() 10 հունվարի 2023 - 14:26 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախնական տվյալներով, Հայաստան է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ 2022-ի դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021-ի նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ: «Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130,429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110,685 այցելություն)»,-ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, նոյեմբերին հրապարակված տվյալներով, 2022-ին ՀՀ ամենամեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից՝ մոտ 46%։ Առաջին հնգյակում են նաև Վրաստանը՝ 8%, Իրանը՝ 7%, ԱՄՆ-ն՝ 4%, և Գերմանիան՝ 2%։ Ենթադրվում է, որ Հայաստանը 2023-ին կկարողանա հասնել 2019-ի ցուցանիշին, երբ ՀՀ էր այցելել 1,894,377 զբոսաշրջիկ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |