Վարդանյանը՝ ԵԽ բանաձևի մասին․ Սա կարևոր քայլ է

Վարդանյանը՝ ԵԽ բանաձևի մասին․ Սա կարևոր քայլ է

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևին, շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին ԱՀ հայերին աջակցելու համար և նշել, որ դա կարևոր քայլ է։

«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու համար Ադրբեջանին դադարեցնել Արցախում/ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ։

Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը և խստորեն դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---