Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսին է

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսին է

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսիում է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում տեղի ունեցած Համաշխարյաին տնտեսական համաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Վրաստանն իրոք չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»։

«Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Վրաստանում ազգությամբ հայ և ադրբեջանցի բազմաթիվ մարդիկ են ապրում, և այդ երկու կողմերի բանակցությունների համար լավագույն հարթակը Վրաստանում է գտնվում»,-ասել է Վոլսկին, գրում է Sputnik-georgia-ն։

Ըստ նրա, Վրաստանի դերը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում հատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե դա ստանա միջազգային հանրության աջակցությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում:

Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը»,-ասել է Միրզոյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---