ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու

ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու

PanARMENIAN.Net - Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայկական կողմը ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու համար, հայտնում է «Առավոտը»։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հայտարարել է, որ գերակայությունը տրվել է միջանկյալ միջոցների կիրառման հարցին։

Հունվարի 30-ին դատարանը լսում է կողմերին։ Երևանի ժամանակով 13։00-15։00-ն բանավոր ելույթներ է ունեցել հայկական կողմը, իսկ Երևանի ժամանակով 19։00-21։00-ն՝ խոսելու են Ադրբեջանի ներկայացուցիչները։

Դատարանի նախագահն ասել է, որ 2023-ի հունվարի 26-ի նամակով ՀՀ ներկայացուցիչը դատարանին փոխանցել է լրացուցիչ հայց միջանկյալ միջոցների վերաբերյալ, որոնք վերաբերում են բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների տրամադրմանը ԼՂ-ին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը պնդել է, որ ՀՀ-ն բավարար հիմնավորում չուներ սպասելու մեկ աշխատանքային օր նախքան լսումները և որ Ադրբեջանը չի կարող նոր հայտին պատասխանել բանավոր լսման ընթացքում։

Դատարանի նախագահն ասել է․ «Հաշվի առնելով ՀՀ-ի՝ նոր միջանկյալ միջոց ներկայացնելու հայտի կարճ ժամկետները մինչև լսումների օրը, դատարանը որոշել է, որ Ադրբեջանը կարող է նախնական պատասխան ներկայացնել այսօր և որ իրավունք կունենա ներկայացնել իր գրավոր դիտարկումները, նոր միջանկյալ միջոցի վերաբերյալ ոչ ուշ, քան փետրվարի 1-ը՝ ժամը 15։00»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---