Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է

PanARMENIAN.Net - Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացրել են ընտանիքի հարազատները, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել է ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Նրանց երկու երեխան գտնվում էին հիվանդանոցում։

Թուրքիայում ըստ վերջին տվյալների, ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի, ևս 20,426 մարդ վնասվածքներ է ստացել։ Փլուզվել է 5775 շենք։Երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---