Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների, բայց ՀՀ-ն «արհեստական խոչընդոտներ է ստեղծում»

Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների, բայց ՀՀ-ն «արհեստական խոչընդոտներ է ստեղծում»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններին, սակայն «Հայաստանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացում»։

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հանդես է գալիս սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններ անցկացնելու օգտին և միշտ պատրաստ է դրան»,- ասել է Հաջիզադեն, գրում է Interfax.az-ը։

Նա նշել է, որ պայմանագրի վերաբերյալ առաջարկները, որոնց մասին փետրվարի 7-ին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Երևանին ներկայացվել են 15 օր առաջ:

«ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունից երևում է, որ, խոսելով բանակցային գործընթացի մասին, հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և, իրեն ներկայացնելով կառուցողական կողմ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է խախտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը և հրաժարվել բանակցություններից անցյալ տարվա դեկտեմբերին: Սակայն, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալու փոխարեն, ՀՀ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»,- ասել է Հաջիզադեն:

Փետրվարի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---