Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը11 փետրվարի 2023 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։ Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիայի սենատի որոշումը և նշել, իբր դա հակասում է 1948-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին, գրում է Ermenihaber-ը։ Մինչդեռ Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունելիս վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: «Ցավալի է, որ Մեքսիկայի սենատի այս վտանգավոր որոշումը համընկավ այն բան հետ, որ Մեքսիկայից ժամանած խմբերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, և այն չի համընկնում Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Վերջում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Մեքսիկայի Սենատին կոչ է անում «շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել»։ Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Միաժամանակ, Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանն աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |