Վարդանյան․ Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և բնակության անտանելի պայմաններ ստեղծելու համար

Վարդանյան․ Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և բնակության անտանելի պայմաններ ստեղծելու համար

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԱՀ սնուցող գազատարը կրկին փակելու փաստին, նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և բնակության համար անտանելի պայմաններ ստեղծելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբոլոգում։

«Ձմեռային ցածր ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և բնակության համար անտանելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, որով մատակարարումը մասնակի վերականգնվել էր ժամեր առաջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---