Զախարովան ոչ արդյունավետ է անվանել Լաչինում ճգնաժամի պատրվակով բանակցությունների սառեցումը

Զախարովան ոչ արդյունավետ է անվանել Լաչինում ճգնաժամի պատրվակով բանակցությունների սառեցումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել Երևանին և Բաքվին հնարավորինս արագ վերսկսել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքը։

Նա ասել է, թե հակաարդյունավետ է Լաչինի միջանցքի ճգնաժամի պատրվակով բանակցային գործընթացի սառեցումը:

«Որքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցային գործընթացը սառեցնելը հակաարդյունավետ ենք համարում»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Մոսկվան Բաքվի և Երևանի հետ երկխոսությամբ շարունակում է փոխընդունելի լուծումների որոնումը, որոնք թույլ կտային վերսկսել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունն ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և բարելավել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Զախարովան ասել է, որ ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։

«ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորակազմն ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմնան ուղղությամբ։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովվել է ավելի քան 2․5 տոննա հումանիտար բեռների առաքումը տարածաշրջան, անցկացվել է 7 հումանիտար ակցիա 88 բնակավայրում»,-ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ օգնություն է ստացել 8000 երեխա և 800 կարիքավոր ընտանիք։

«Մենք անհրաժեշտ աջակցություն ենք ցուցաբերում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստերի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարների մակարդակով խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցությունների նոր փուլերի կազմակերպմանը»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ Զախարովան, մեկնաբանելով Եվրամիության դիտորդական առաքելության մեկնարկը ՀՀ-ում, նշել էր, որԵՄ-ն և ընդհանուր առմամբ Արևմուտքըձգտում ենամեն գնով ամրապնդվել դաշնակից ՀՀ-ում, դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից։ Զախարովան հավելել էր, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---