Մակունցը Ֆրեզնոյում ՀՀ հետ գործակցության հարցեր է քննարկել

Մակունցը Ֆրեզնոյում ՀՀ հետ գործակցության հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի համալսարանի ռեկտոր Սաուլ Խիմենես-Սանդովալի և Ֆրեզնոյի համայնքային առողջապահական համակարգի նախագահ և գործադիր տնօրեն Քրեյգ Կաստրոյի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո առկա ոլորտային համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր, հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը։

Մակունցը նաև հարցազրույց է տվել Ֆրեզնոյի KSEE24 News-ի լրագրող Սթեֆանի Բուրուջյանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---